ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները Թումանյանի փողոցից գրպանահատի են բերման ենթարկել
Նոյեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը թիվ 50 երթուղու ավտոբուսում գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու բանկային քարտեր:
Բաժնի ծառայողները գրպանահատին հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին:
Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, և համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է՝ կատարած լինի Կապան քաղաքի 21-ամյա մի բնակիչ:
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, կասկածյալը մայրաքաղաքի Թումանյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակա...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...