Առանց ծխախոտի նարգիլեն չի կարելի համարել առողջության համար անվտանգ այլընտրանք. ԱՆ
Շատերը կարծում են, որ առանց ծխախոտի («բուսական» կամ «առանց նիկոտինի») նարգիլեն ավելի անվտանգ է առողջության համար, քանի որ չի պարունակում նիկոտին։ Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նիկոտինի բացակայությունը նարգիլեն անվտանգ չի դարձնում։
Գիտական տվյալների համաձայն՝ ծխախոտային և առանց ծխախոտի նարգիլեների օգտագործման ընթացքում առաջացող ծուխը պարունակում է առողջության համար վտանգավոր բազմաթիվ թունավոր նյութեր՝ գրեթե նույն քանակներով։
Հիմնական տարբերությունն այն է, որ առանց ծխախոտի նարգիլեն չի պարունակում նիկոտին։ Սակայն երկու դեպքում էլ առաջանում և ներշնչվում են առողջության համար վտանգավոր նյութեր, այդ թվում՝
ածխածնի օքսիդ (շմոլ գազ),
խեժ,
ազոտի օքսիդներ,
թունավոր ալդեհիդներ,
պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ (որոնցից շատերն ունեն քաղցկեղածին հատկություններ)։
Այս վնասակար նյութերի հիմնական աղբյուրներն են նարգիլեի տաքացման համար օգտագործվող վառվող ածուխը, ինչպես նաև խառնուրդի բաղադրիչները, որոնց տաքացման և քայքայման արդյունքում առաջանում են վնասակար նյութերը:
Հայտնի է, որ այս նյութերը կարող են վնասել առողջություն․ածխածնի օքսիդը (շմոլ գազը) նվազեցնում է օրգանիզմ հյուսվածքներին թթվածնի մատակարարումը,
խեժը, պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինները և որոշ ալդեհիդներ պարունակում են նյութեր, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման վտանգը,
ալդեհիդներն ու ազոտի օքսիդները գրգռում և վնասում են շնչուղիներն ու թոքերը։
Այսպիսով, նիկոտինի բացակայությունը միայն նվազեցնում է նիկոտինային կախվածության առաջացման հավանականությունը, սակայն չի վերացնում նարգիլեի օգտագործման հետևանքով օրգանիզմ ներթափանցող թունավոր նյութերի վնասակար ազդեցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստ...
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
Այս տարի «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներից Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությ...
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...