ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտվել է 20․000 դոլարով ու ոսկյա զարդերով չհրկիզվող պահարանի գողությունը
Նոյեմբերի 21-ին ոստիկանության Կապանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել. կնոջ բնակարանից հափշտակել էին չհրկիզվող պահարան, որի մեջ եղել էր 20․000 դոլար ու 30-ից ավելի ոսկյա զարդ։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:
Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերել գողությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Օպերատիվ միջոցառումներով հայտնի են դարձել նաև դեպքի հանգամանքները։
Նոյեմբերի լույս 24-ի գիշերը կասկածյալը հայտնաբերվեցլ ու բերման է ենթարկվել ոստիկանություն։ Քաջարանի բնակիչ, 38-ամյա տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին, խոստովանական ցուցմունք տվել ու ձերբակալվել։
Հետագա միջոցառումներով իրավապահները ձորակում հայտնաբերել են նաև չհրկիզվող պահարանը, որն արդեն դատարկ էր։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակա...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...