«Խելառ Վարդգեսի» տղան դանակահարել է ոստիկանության նախկին պաշտոնյայի որդուն․ ոստիկանություն է ներկայացել
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Երևանի բնակիչ, 33-ամյա Հովհաննես Զորոյանը կամավոր ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից տեղափոխվել է քննչական բաժին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Հ. Զորոյանին, ով հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Վարդգես» մականվամբ Վարդգես Զորոյանի տղան է, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշված քրգործը հարուցվել էր օգոստոսի 23-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 19։45-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել էին, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Երկաթուղայինների 6-րդ փողոցի բնակիչ՝ 23-ամյա Գևորգ Զաքարյանն է։ Պարզվել էր նաև, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 8 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Գ. Զաքարյանի և Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Զորոյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ էր պատճառել Հ. Զաքարյանին։ Վերջինս էլ իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ էր արձակել Հ. Զորոյանի ուղղությամբ։ Հ. Զորոյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ Գ. Զաքարյանն էլ կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 2 պարկուճ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...