Համաներումով ազատված երիտասարդը առևանգել է ուսանողի ավտոմեքենան ու վթարի ենթարկվել
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցում՝ գյուղի դպրոցի դիմաց, ВАЗ 2106 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան վթարի է ենթարկվել և կա տուժած: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ոչ թե ավտոմեքենայի իրական տերն է, այլ նա հափշտակել է ավտոմեքենան, իսկ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ ասել են. «Ավտոմեքենայի տերը, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում, այցելել գյուղի վարսավիրին, որպեսզի մազերը կտրի և սափրվի: Այդ ժամանակ վարսավիրանոց է մտել այդ երիտասարդը և հարցրել, թե արդյո՞ք մոտակայքում տաքսի կա կամ տաքսու սերվիս կա ու երբ նրան ասել են, որ սա վարսավիրանոց է, ոչ թե տաքսու սերվիս, նա քթի տակ ինչ-որ բառեր է ասել ու դուրս եկել: Դրանից հետո մեքենայի տերը, ով Ոսկեվազ գյուղից է, շարժիչի ձայն է լսել և վարսավիրանոցից դուրս գալով, տեսել է, որ ավտոմեքենան փախցրել են: Միանգամից վարսավիրի հետ փորձել են հետապնդել նրան ու այդ ընթացքում էլ կատարվածի մասին ահազանգել իրավապահներին: Վարսավիրանոցից դուրս գալով՝ հայտնաբերել են ավտոմեքենան արդեն վթարված ու բժշկականի ուսանողը, ցուցաբերելով մարդկային մոտեցում, նախ առաջինը՝ մոռանալով իր առևանգված ու վթարված ավտոմեքենայի մասին, ընկերների հետ բժշկական օգնություն է ցուցաբերել առևանգողին, որից հետո էլ օգնել է շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան առևանգողը նախկինում եղել է դատապարտված և վերջերս է համաներմամբ ազատ արձակվել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...