Պատահարներ

Երեւանում 63-ամյա տղամարդը բնակարանում ցանկանում էր կյանքին վերջ տալ

Երեւանում 63-ամյա տղամարդը բնակարանում ցանկանում էր կյանքին վերջ տալ
Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 26-ին, ժամը 22:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երեւանի Ազատության պողոտայի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին ցանկանում է…

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 26-ին, ժամը 22:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երեւանի Ազատության պողոտայի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին ցանկանում է վերջ տալ կյանքին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները բնակարանում հայտնաբերել են Արմեն Ս.-ին (ծնված 1966 թ.), ով ինքնասպանության մտքեր էր արտահայտում:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. Արմեն Ս.-ի վիճակը կայունացել է:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250