Աբովյանում հրդեհված մեքենան դիտավորության արդյունք է, հրկիզել էին. կա ձերբակալված
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 04։23-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ Աբովյան քաղաքում իրենց ավտոմեքենան այրում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 03։50-ի սահմաններում, անհայտ անձը դյուրավառ հեղուկ է լցրել ոստիկանություն ահազանգած տղամարդուն վստահված «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչի վրա և հրկիզել այն:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, բաժին բերման ենթարկված Աբովյանի 45-ամյա բնակիչը խոստովանական ցուցմունք է տվել, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 03։50-ի սահմաններում, հիշյալ «Տոյոտա Կորոլլա»-ն հրկիզել է ինքը:
45-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...