«Ժողովուրդ». ՌԴ-ն իրավապահները Ալրաղացի Լյովիկին ՀՀ իրավապահներին չե՞ն հանձնի
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Օրաթերթի հետաքննությունը պարզել է, որ Սերժ Սարգսյանի մերձավորը համարվող, ՌԴ-ում կալանավորված ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, ՀՀ իրավապահներին չեն հանձնի: Հայ իրավապահները, ըստ թերթի աղբյուրների, մտահոգ են, չեն բացառում, որ Լ. Սարգսյանն էլ ՌԴ քաղաքացի կլինի, որովհետեւ ավելի քան 8 տարի նա այդ երկրում է ապրում: Բայց բանակցությունները` նրան ՀՀ բերելու շուրջ, շարունակվում են:
Հիշեցնենք` 2008-ին Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման պատվիրատուն, ըստ իրավապահների, հենց Ալրաղացի Լյովիկն է եղել, ինչը, ըստ թերթի տեղեկությունների, հաստատվել է հենց հանցավոր խմբի պարագլուխներ Ա. Կարապետյանի՝ Կոշիկի Արայի եվ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ու մյուս անդամների` ԱԱԾ-ում տված գրավոր ցուցմունքներով:
Պարզվում է՝ Ա. Ավետիսյանի առանձնատան մանրամասն գծագիրը ձեռք են բերել վերջինիս մոտ աշխատած ու առանձնատանը քաջատեղյակ Սուրեն Ղազարյանից, որն, ի դեպ, Ալրաղացի Լյովիկի փեսան է եւ չի ընդունում մեղադրանքը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...