Ցանկացած քաղաքական իշխանության հետ աշխատող պրոֆեսիոնալները երեք «լեգիտիմ ակնկալիք» ունեն
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ցանկացած քաղաքական իշխանության հետ այս կամ այն ձևով աշխատող պրոֆեսիոնալները՝ իրական պրոֆեսիոնալները, ընդամենը երեք «լեգիտիմ ակնկալիք» ունեն։
1) ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅՈՒՆ։ Եթե դու լավ չես պատկերացնում՝ քեզնից ինչ է պահանջվում, ո՛ր դեպքում դու «բոնուս» կստանաս և ո՛ր դեպքում՝ «մալուս», եթե դու վստահ չես, որ պահանջները, «բոնուսների» ու մալուսների» պայմանները կամայական չեն փոխվի, ուրեմն որոշակիության «լեգիտիմ ակնկալիքդ» բավարարված չէ։
2) ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ։ Եթե դու վստահ չես, որ քեզ ինչ-ինչ պատճառներով (առավել ևս՝ ճղճիմ պատճառներով) չեն «զոհաբերելու», ուրեմն ազնվության «լեգիտիմ ակնկալիքդ» բավարարված չէ։
3) ՊԻՏԱՆԻՈՒԹՅՈՒՆ։ Եթե դու վստահ չես, որ հանրային արժեք ես ստեղծում, որ օգուտ ես տալիս, որ տվածդ օգուտը այլոց (օրինակ՝ քաղաքան իշխանության անբան ներկայացուցիչների) դիտավորության կամ անզգուշության արդյունքում ջուրը չի գնալու, ուրեմն պիտանիության «լեգիտիմ ակնկալիքդ» բավարարված չէ։
Ահա երեք պարզ ու ունիվերսալ թեստ բոլոր ժամանակների ու ժողովուրդների պրոֆեսիոնալների՝ իրական պրոֆեսիոնալների համար։
Ինչպես ասվում է հայտնի երգում՝ думаете сами, решайте сами – иметь или не иметь»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...