Շնող գյուղում թալանել են «Հայանտառ»-ի տնօրենի տունը. գողացել են կտորի մեջ փաթաթված ոսկյա ու արծաթյա զարդեր
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել Շնող գյուղի բնակիչ՝ 55-ամյա Հարություն Ա-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք մտել են իրենց տուն և տունը տակնուվրա արել։ Նշված հասցե են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի և Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ քննիչի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տանը Հարություն Ա-ի կինը՝ Անուշ Ղ-ն, ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նույն օրը, ժամը 09։00-ց մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել իրենց տուն և տան պահարաններից մեկի միջից գողացել կտորի մեջ փաթաթված տարբեր տեսակի և տարբեր քանակության ոսկյա և արծաթյա զարդեր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողացված ոսկյա և արծաթյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հարություն Ա-ն աշխատում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Լալվարի» անտառտնտեսության տնօրեն, իսկ Անուշ Ղ-ն աշխատում է Շնողի միջնակարգ դպրոցի տնօրեն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...