Հասարակություն

ՌԴ-ում հայերի համար վարորդական իրավունք ստանալու հատուկ կարգ է սահմանվելու

ՌԴ-ում հայերի համար վարորդական իրավունք ստանալու հատուկ կարգ է սահմանվելու
Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ում վարորդական իրավունք ստանալու համար չպետք է նույնպիսի քննություն հանձնեն, ինչպիսին ՌԴ քաղաքացիներն են հանձնում. հայերի համար անհրաժեշտ է քննություն հանձնելու հատուկ կարգ…

Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ում վարորդական իրավունք ստանալու համար չպետք է նույնպիսի քննություն հանձնեն, ինչպիսին ՌԴ քաղաքացիներն են հանձնում. հայերի համար անհրաժեշտ է քննություն հանձնելու հատուկ կարգ ստեղծել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան: 

«Ես այդ հարցով զբաղվում են տարիներ շարունակ: Հարցն այն է, որ առանց ՌԴ տարածքում վարորդական իրավունքի հաստատման բարդ է նաև վարորդների համար: Կարծում եմ, որ նրանք չպետք է նույն կարգով քննություն հանձնեն, ինչպես Ռուսաստանի քաղաքացիները: Նրանց համար պետք է հատուկ կարգ լինի, և մենք պետք է նրանց համար ստեղծենք պայմաններ և վերապատրաստման հնարավորություններ, որոնք կհաստատեն, որ ՌԴ տարածքում նրանք կարող են օգտվել Հայաստանում ստացած իրավունքներից»,- ասել է Մոսկալկովան: 

Մարդու իրավունքների հանձնակատարը հավելել է, որ խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է դառնալ համընդհանուր իրավունքների ստեղծում Եվրասիական տնտեսական միության բոլոր հինգ անդամ երկրների համար: 

Բացի այդ, նա չի բացառել, որ խնդրի շուտափույթ կարգավորման համար հնարավոր է երկկողմ պայմանագրի կնքումը Ռուսաստանի և Հայաստանի միջև: 

 

Նմանատիպ հոդվածներ

ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում

Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ  պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250