«Փաստ». Ադրբեջանցի լրագրողները «էքսկուրսիա» են կատարել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում
«Փաստ» թրրթը գրում է.
Թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստան այցելած ադրբեջանցի լրագրողների որոշ «էքսկուրսիաների» հետ կապված: Թերթի ստացած տեղեկություններով, ՀՀ իշխանությունները հնարավորություն են ընձեռել ադրբեջանցի երկու լրագրողի մուտք գործել արտակարգ իրավիճակների նախարարություն և այնտեղ ծանոթանալ նախարարության կազմում գործող ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքների հետ։
Ավելին՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, նրանք մուտք են գործել նաև ԱԻՆ շենքում գտնվող պահեստային ճգնաժամային կառավարման կենտրոն։
Նշենք, որ սա մի կառույց է, որն ստեղծված է պատերազմական կամ ֆորս-մաժորային իրավիճակներում պատշաճ կառավարում իրականացնելու համար: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք արտակարգ իրավիճակների նախարարություն:
Այստեղ չհերքեցին մեր տեղեկությունը, սակայն խնդրեցին մանրամասների համար դիմել արտգործնախարարություն:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Փաստի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն է այցելել ադրբեջանցի երեք լրագրող։
«Ադրբեջանցի լրագրողները ճանաչողական այցի շրջանակներում այցելել են մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն»,-ասաց Նաղդալյանը:
Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...