«Հրապարակ». Մինչ երիտասարդները ցույցեր են անում, Արայիկ Հարությունյանը շրջագայում է եվրոպաներում
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Մինչ երիտասարդական տարբեր խմբեր ակցիաներ են անում ընդդեմ բուհերի մասին օրենքի, ընդդեմ բռնության, ԱԱԾ-ի մոտ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շրջագայում է եվրոպաներում։
Նա նոյեմբերի 21-ին Մոսկվայում էր, 22-ին՝ Բելգիայում։ Հետո մի կարճ պահ հայտնվեց Երևանում, որ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցի Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի համերգին, քանզի վարչապետի կողքին կանգնելն արդեն զորակցության նշան է։
Իսկ երեկ կրկին մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպելու է հայ մշակութային գործիչների և Ֆրանսիայի հայկական դպրոցների հետ և ներկա է գտնվելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների համաժողովին։ Արձանագրենք, որ երևանյան նստացույցի օրերին նա նախարարություն էր մտնում հետնամուտքից և ամեն ինչ անում էր, որ ուսանողների հետ չառերեսվի։ Հիմա էլ, փաստորեն, խուսափում է հանդիպումից:
Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...