Հասարակություն

«Հրապարակ». Գևորգ Կոստանյանը չի վախենում «նստելուց»

«Հրապարակ». Գևորգ Կոստանյանը չի վախենում «նստելուց»
«Հրապարակ» թերթը գրում է.  «ՀՔԾ-ն երեկ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ նրան 48 ժամ տալով ներկայանալու համար։ Մենք կապվեցինք…

«Հրապարակ» թերթը գրում է. 

 

«ՀՔԾ-ն երեկ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ նրան 48 ժամ տալով ներկայանալու համար։ Մենք կապվեցինք Կոստանյանի հետ, ով տեւական ժամանակ Մոսկվայում է։ Նա կատարվածը «նախատոնական շոու» անվանեց եւ ասաց, թե ինքը զգուշացրել էր, որ կներկայանա քննաշրջանից հետո (Կոստանյանը դասավանդում է բուհում), «այդ հրատապությունն ինքն արդեն խոսուն է»։

 

Նա այս մեղադրանքից հետեւություն է արել, որ Մարտի 1-ի 10 զոհերի սպանության բացահայտման ցանկությունը բացակայում է։ Չե՞ք կարծում, որ սահմանված ժամկետում չվերադառնալու դեպքում հետախուզում կհայտարարեն Ձեր նկատմամբ՝ հարցրինք Գեւորգ Կոստանյանին։ «Դա արդեն հարցի 48-րդ կողմն է»։ Մտավախություն չունե՞ք, որ վերադառնալուն պես Ձեզ կձերբակալեն։ «Դա էլ արդեն հարցի 49-րդ կողմն է»։ Չե՞ք վախենում «նստելուց»։ «Ես, առհասարակ, ոչնչից չեմ վախենում՝ միայն Աստծո պատժից»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում

Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ  պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250