Հասարակություն

ԵՄ պաշտոնյան ներկայացրեց Հայաստանում ներդրումներ անելու երեք պատճառ

ԵՄ պաշտոնյան ներկայացրեց Հայաստանում ներդրումներ անելու երեք պատճառ
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը Հայաստանում ներդրումներ անելու երեք պատճառ…

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը Հայաստանում ներդրումներ անելու երեք պատճառ ներկայացրեց:'

 

Այս հարցին Մերեդիթն անդրադարձավ նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

 

«Առաջինը՝ մենք բավական հավակնոտ տեսլական ենք տեսնում ՀՀ վարչապետի և կառավարության կողմից բարեփոխումների առումով, որոնք ներառում են արդարադատության բարեփոխումները, կոռուպցիայի հաղթահարման և պետական կառավարման բարեփոխումները: Երկրորդը՝ Հայաստանը մի երկիր է, որը հայտնի է իր նորարարություններով: 

 

Նորարարությունները հենց հայերի սրտում են: Եվ երրորդ պատճառը՝ մենք պետք է ներդրում կատարենք երիտասարդների մեջ, որովհետև Հայաստանի ապագան մարդիկ են, դրանք խելացի և պայծառ երիտասարդներն են»,- ասաց Մերեդիթը:

Նմանատիպ հոդվածներ

ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում

Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ  պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250