Քաղաքականություն

Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել

Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը դադարեցրել է իր ադամակցությունը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի…

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը դադարեցրել է իր ադամակցությունը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

 

«Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ։
Ի սրտե շնորհավորում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ վերջինիս մաղթելով միմիայն հաջողություններ։
Շնորհակալ եմ Ազգային ժողովի կառավարող "Իմ քայլը" խմբակցությանն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում հենց իմ թեկնածությունն առաջադրելու, ինչպես նաև Ազգային ժողովին՝ ինձ վստահության քվե տալու համար»,- գրել է նա։

Նմանատիպ հոդվածներ

ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...

Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին

Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250