Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը դատախազի բացարկի մասին
Դատավոր Աննա Դանիբեկյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից եւ հրապարակեց դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի մասին միջնորդության որոշումը։
Հիշեցնենք, որ այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բանավոր միջնորդություն էր ներկայացրել դատախազ Բիշարյանի բացարկի մասին։ Փաստաբանի խոսքով՝ դեռեւս 2018 թվականի փետրվարի 23-ին խորհրդարանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ Բիշարյանը հիմքեր չէր տեսնում Քոչարյանին անգամ որպես վկա հարցաքննելու համար։
«Հետագայում դատախազը հանկարծ ձերբակալության հիմքեր տեսավ։ Թեեւ հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել մեղադրանքի համար, հայտնի էին նաեւ նախկինում՝ դա 0038 հրամանն է, ԱԴ մտցնելը։ Եվ անգամ բարձրացվել է ԶՈւ ներգրավման հարցը։ Սա վկայում է դատախազի սուբյեկտիվ վերաբերմունքի մասին՝ քաղաքական իրավիճակի փոխվելու հետեւանքով»,- ասել է փաստաբանը։
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը մերժեց միջնորդությունը։ Դատավորը որոշումը կարդաց կիսադատարկ դահլիճում։
Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 13.00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...