Ահազանգ. Հաճախորդները դժգոհում են «Հայփոստ»-ի աշխատանքից
ArmDaily.am-ն ընթերցողներից բողոք-նամակ էր ստացել «Հայփոստ» ՓԲԸ-ի վատ աշխատելաոճի մասին։ Ընթերցողների պնդմամբ «Հայփոստն» աշխատում է մինչև 19:00, սակայն նույնիսկ փոստի որևէ սրահ, եթե հասնում են18:30, շատ ժամանակ չեն սպասարկվում ,քանի որ իրենց հերթը մինչ 19:00-ն չի հասնում, իսկ աշխատակիցներն ասում են, թե իրենց աշխատանքը մինչ 19:00-ն է, և դրանից հետո ոչ ոքի չեն սպասարկում, նույնիսկ այն մարդուն, ով օրինակ՝ 18:30-18:40-ից սպասում է իր հերթին։
Լրատվականը կապ է հաստատել «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանի հետ, ով ասել է, որ սա շփոթմունք է և իրենք անպայման կխոսեն իրենց աշխատակիցների հետ. «Մենք անմիջապես համապատասխան բաժնին տեղյակ կպահենք և աշխատակիցներին բանավոր նկատողություն կտանք, քանի որ մինչև 19:00 եկած հաճախորդներին պետք է սպասարկել»։ «Հայփոստ» ՓԲԸ-ից հույս հայտնեցին,որ այդպիսի դեպքեր այլևս չեն կրկնվի և աշխատակիցներն էլ ավելի լավ կաշախատեն։