ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանի Դուբնա քաղաքում հայ է սպանվել
Հայաստանի մի քանի քաղաքացի իրենց հանգիստն են անցկացրել էԴուբնա քաղաքի «Լիմոնադ» գիշերային ակումբում, հաղորդում է Infoteka 24-ը:
Ակումբում նրանք հանդիպել են իրենց ծանոթներին, որոնց թվում եղել է քաղաքի բնակիչ ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները ճշտվում են): Ավելի վաղ նա կոնֆլիկտ է ունեցել շրջապատի հետ, որում եղել է գյումրեցի Երեմ Գեւորգյանը: Ակումբում շփման ընթացքում կոնֆլիկտը հարթվել է, թվում էր, թե բոլոր հարցերը լուծվել են:
Սակայն ավելի ուշ, երբ Երեմն ու իր զարմիկը ծխել են շենքի մուտքի մոտ, նրանց վրա հարձակվել է վերոնշյալ անձը: Հարվածի հետեւանքով Երեմը ընկել է եւ կյանքի հետ անհամատեղելի գլխի վնասվածք ստացել, իսկ նրա զարմիկը միջին ծանրության վնասվածք է ստացել:
Նախնական տվյալներով՝ իրավապահները ձերբակալել են կասկածյալին, սակայն տուժած կողմի հարազատները մտավախություն ունեն, որ նրան կարող են ազատ արձակել, քանի որ վերջինս ավելի վաղ աշխատել է ՆԳՆ կառույցներում:
Հարազատներին արդեն հայտնել են, որ, հնարավոր է, տվյալ դեպքում կիրառվի ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածը՝ «անզգուշությամբ մահ պատճառելը»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակա...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...