Միրզոյանը գրառում է կատարել «Հայաստան» համայկական հիմնադրամի ֆլեշմոբի մասին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
««Հայաստան» համայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը մի լավ ֆլեշմոբ է սկսել՝ առաջարկելով ինչ-որ պարբերականությամբ մեկ բաժակ սուրճ պակաս խմել և այդ գումարը նվիրաբերել «Հայաստան» համայկական հիմնադրամին:
Նվիրատվություն կատարելու համար պետք է այցելել հիմնադրամի նոր կայքը՝ www.himnadram.org հասցեով, որտեղ «Նվիրաբերել» բաժնում պետք է ընտրել պարբերական վճարման տարբերակը ու նվիրատվության չափը:
Այս տարվա նվիրատվությունները կուղղվեն համայնքներում խմելու ջրի և արևային էներգիայի ծրագրերին «Ես իմ անուշ Հայաստանի» կարգախոսով, ուստի բոլոր նվիրաբերողները կարող նշել թե կոնկրետ ո՞ր ծրագրին կուզեն ուղղել իրենց գումարները՝ խմելու ջրին, թե արևային էներգիային:
Հ․Գ․ իսկական ֆլեշմոբը վիդեոուղերձով է ))»:
Նմանատիպ հոդվածներ
290.000 դրամ վճարվել է մտերիմներին ծննդյան առթիվ խաշի հրավիրելու արդյունքում. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է երեկ առավոտից համացանցում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն այն մասին, որ ընկերներ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետո...