Հասարակություն

«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանն իններորդ տեղը զբաղեցրեց

«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանն  իններորդ տեղը զբաղեցրեց
«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի հեղինակավոր միջազգային մրցույթում, որն անցկացվեց նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում, հաղթեց Լեհաստանը ներկայացնող երգչուհի Վիկի Գաբորը «Superhero»…

«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի հեղինակավոր միջազգային մրցույթում, որն անցկացվեց նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում, հաղթեց Լեհաստանը ներկայացնող երգչուհի Վիկի Գաբորը «Superhero» երգով:

 

Հայաստանի պատվիրակ 13-ամյա Կարինա Իգնատյանը, որը կատարեց «Colours Of Your Dream» երգը, ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցրեց իններորդ հորիզոնականը: Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 8 միավոր ստացավ Ավստրիալիայից, 5-ական միավոր՝ Ֆրանսիայից և Ղազախստանից, 10-ը Ռուսաստանից, 6-ական միավոր՝ Հյուսիսային Մակեդոնիայից և Ալբանիայից,  7-ական միավոր՝ Իսպանիայից և Վրաստանից, 3-ական միավոր Բելառուսից և Լեհաստանից, 2 ձայն՝ Մալթայից, 4-ական միավոր՝ Ուկրաինայից ու Պորտուգալիայից։

Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Նիդերլանդներին:

 

Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Կարինա Իգնատյանը վաստակեց 115 միավոր:

Նմանատիպ հոդվածներ

ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում

Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ  պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250