Իշխող խմբակցության ղեկավարը ստանում է 460 հազար դրամ աշխատավարձ, իսկ նախարարը՝ 1,5 մլն դրամ․ Մարության
Պարգեւավճարներ ստացել եմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության Ղեկավար Լիլիթ Մակունցը հավելելով, որ այս պահին չի կարող ասել, թե որքան է դա կազմել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ անդրդառնալով Մակունցի խոսքին նշեց, որ աշխատավարձերի առումով Հայաստանն ապրում է աբսուրդ ժամանակահատվածում, երբ իշխող խմբակցության ղեկավարը ստանում է 460 հազար դրամ, իսկ իրենց նշանակած նախարարը՝ 1,5 մլն դրամ:
«Սա այն աբսուրդն է, որ օրենքի խախտումով քաղաքական համակարգի սանդղակն ուղղակի ոտնահարվել է: Սա լուրջ համակարգային խնդիր է, խորհրդարանին շրջանցելու արդյունքում սա է տեղի ունեցել: Բոլոր պետական համակարգերում 30 տոկոսի աչփով պարգեւավճարներ նախատեսված են»,-ընդգծեց Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
290.000 դրամ վճարվել է մտերիմներին ծննդյան առթիվ խաշի հրավիրելու արդյունքում. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է երեկ առավոտից համացանցում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն այն մասին, որ ընկերներ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետո...