Հնդկաստանի քաղաքացիների վիզաների հարցում կան սահմանափակումներ. Ավետ Ադոն
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցից հետաքրքրվեց՝ դիտարկե՞լ են հետխորհրդային երկրների փորձը, որոնք Չինաստանի հետ մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման համաձայնագրեր ունեն։
Նա միաժամանակ հարց ուղղեց բանախոսին՝ համաձայնագիրը կնքելուց հետո արդյոք ներհոսքի զգալի աճ տեղի է ունեցել, թե ոչ։
Պատգամավորը խնդրեց անդրադառնալ նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև դյուրացված վիզային ռեժիմին։
«Չճշտված ինֆորմացիա եկավ, որ ինչ-որ խնդիրներ են եղել Հնդկաստանի քաղաքացիների և հայաստանցիների միջև։ Ի՞նչ խնդիրներ ենք ունեցել Հնդկաստանի քաղաքացիների հետ և արդյոք այդպիսի երևույթ կա, թե դա մի դեպք էր, որ ուղղակի մամուլով աղմուկ հանեց», - հետաքրքրվեց պատգամավորը։
Ավետ Ադոնցը նկատեց, որ Հնդկաստանի և Չինաստանի միջև զուգահեռներ չարժե տանել։
«Կառավարությունը մոտ երկու շաբաթ առաջ վերահստակեցրել է Հնդկաստանի քաղաքացիների համար գոյություն ունեցող ռեժիմը, որոնք մինչ վերջերս կարող էին այցելել Հայաստան և վիզան ստանալ օդանավակայանում։
Այսօրվա դրությամբ մեր կողմից ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ։ «Զվարթնոց» օդանավակայանում կամ ՀՀ որևէ սահմանային կետում Հնդկաստանի քաղաքացիներին վիզան մեխանիկորեն տրամադրելու սահմանափակումներ կան», - նշեց փոխարտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...