Ձերբակալվել է ընկերության տնօրենը․ չհրկիզվող պահարան է գողացել
Ոստիկանության աշխաըակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ՝ նոյեմբերի 24-ին, ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 38-ամյա Շանթ Թումանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող SHAMSHYAN.com-ը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 21-ին Քաջարան քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Հայկանուշ Գալստյանի բնակարանից մետաղյա չհրկիզվող պահարանը գողանալու մեջ, որում եղել է 20 հազար ԱՄՆ դոլար և 25 կտոր տարբեր քաշերի և տեսակի ոսկյա թանկարժեք զարդեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շ. Թումանյանը ոչ միայն խոստովանել է կատարած հանցանքը, այլ նաև հայտնաբերվել է գողացված չհրկիզվող պահարանը: Թումանյանը աշխատում է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ «Զանգեզուր» մասնաճյուղի տնօրեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում բնակարանային գողության փաստով հարուցվել էր քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...
Հայաստան մեկնող ավտոբուսը Լարսում կանգնեցվել է
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելվ...