Պատահարներ

Բացահայտվել է Լեռնահովիտ գյուղում կատարված գողության դեպքը․ երկու անձ ձերբակալվել է

Բացահայտվել է Լեռնահովիտ գյուղում կատարված գողության դեպքը․ երկու անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Լեռնահովիտ գյուղում կատարված գողության մի շարք…

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Լեռնահովիտ գյուղում կատարված գողության մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է:

 

Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 23-ին, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակչից ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 00:30-ից մինչև ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձիք, օգտվելով առանձնատան մուտքի դուռը չկողպված լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող առանձնատուն և հափշտակել չգալի չափերով՝ 105.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով:

 

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Լոռու մարզի բնակիչներ են՝ ծնված 1999 և 1991թթ.: Վերջիններիս ձերբակալվել են:

 

Քննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք միմյանց հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, վերը նշված օրը և ժամանակահատվածում, օգտվելով առանձնատան առաջին հարկի մուտքի դռան չկողպված լինելու և տանտիրոջ քնած լինելու հանգամանքից՝ մուտք են գործել ներս և նախապես իրենց հետ վերցրած թղթից կպչուն ժապավենով զգուշորեն կապել են ննջասենյակում քնած տանտիրոջ բերանը, հափշտակել գումար և դիմել փախուստի:

 

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250