Երևանյան բար-սրճարաններից մեկում հնդիկների վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 23-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Նալբանդյան փողոցի 29 հասցեում գործող «Սթար» բար-սրճարանում 50-ամյա Ալբերտ Գ-ն դիտողություն է արել բար-սրճարանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք չշարունակեն գոռգոռալ և հայհոյանքներ հնչեցնել, սակայն Հնդկաստանի մի քանի քաղաքացիներ ոչ միայն չեն ենթարկվել Ալբերտ Գ-ի դիտողություններին, այլև սկսել են շարունակել հնչեցնել հայհոյանքներ, այնուհետև զենք են պահել նրա ուղղությամբ, կրակել ու վնասել մուտքի դռան ապակին և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի հանրակացարաններից մեկում բնակվող, 27-ամյա Աջայ Ռեջինդոռի Կումարին։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակի նմանվող առարկա։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...
Հայաստան մեկնող ավտոբուսը Լարսում կանգնեցվել է
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելվ...