Հասարակություն

«Ժողովուրդ». Ձմեռային վերարկուներն ո՛չ հագնում են, ո՛չ էլ նույնիսկ պահում պահարանում. ո՞րն է դրանք դարձյալ պատվիրելու նպատակը

«Ժողովուրդ». Ձմեռային վերարկուներն ո՛չ հագնում են, ո՛չ էլ նույնիսկ պահում պահարանում. ո՞րն է դրանք դարձյալ պատվիրելու նպատակը
«Ժողովուրդ» թերթը գրում է․  Օրաթերթի խմբագրություն դիմած դատախազները տեղեկացրել են, որ իրենցից որեւէ մեկը երբեւէ դատախազների համար կարվող ձմեռային վերարկու չի հագել, բայց այսօր էլ Գլխավո�…

«Ժողովուրդ» թերթը գրում է․ 

 

Օրաթերթի խմբագրություն դիմած դատախազները տեղեկացրել են, որ իրենցից որեւէ մեկը երբեւէ դատախազների համար կարվող ձմեռային վերարկու չի հագել, բայց այսօր էլ Գլխավոր դատախազությունը շարունակում է ձմեռային վերարկուներ պատվիրել:

 

Այս առնչությամբ թերթին Գլխավոր դատախազությունից պարզաբանել են, թե կառավարության որոշումով դատախազներին ձմեռային վերարկու եւ անձրեւանոց հատկացվում է 3 տարին մեկ անգամ, եւ 2017-ին ու 2018-ին դատախազներին վերարկուներ չեն հատկացրել: Դատախազության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են. «2019 թվականի համար մրցութային կարգով իրականացվել է այդ հագուստի ձեռքբերման գործընթաց»: Եւ, ահա, դատախազները դարձյալ չեն լռում:

 

Թերթին դժգոհել են` եթե այդ վերարկուներն իրենք ո՛չ հագնում են, ո՛չ էլ նույնիսկ պահում պահարանում, ո՞րն է եղել այդ մրցույթն անցկացնելու, դրանք դարձյալ պատվիրելու նպատակը, եւ ինչպե՞ս է պատահում, որ եւ՛ 2016-ին, եւ՛ 2019-ին մրցույթը հենց նույն կազմակերպությունն է հաղթում: Թերթը պարզել է նաեւ, որ Գլխավոր դատախազության վարչությունների թիվն էլ ավելացել է` 9-ից 12-ը դառնալով:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում

Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ  պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250