ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն, զոհեր, հարյուրավոր վիրավորներ և պարետային ժամ. Կոլումբիայում բողոքի ցույցեր են
Անկարգությունների վերսկսումից հետո Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի տարածքում իշխանությունները պարետային ժամ են սահմանել։ Այս մասին հայտնում է City TV-ն։ Բոգոտայում քաղաքային արագընթաց ավտոբուսների համակարգի աշխատանքը դադարեցվել է։
Քաղաքապետարանի տվյալներով՝ ձերբակալվել է 230 մարդ՝ հասարակական կարգի խախտման, թալանի և վանդալիզմի համար։
Պաշտոնական տեղեկություններով՝ հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 3, վիրավորվել 273 մարդ, այդ թվում 148 զինվորական և 3 ոստիկան։
Կոլումբիայի Կաուկա դեպարտամենտում նորաբաց ոստիկանական բաժանմունքի մոտ բեռնատար մեքենա է պայթել, ինչի պատճառով զոհվել է 3 մարդ։ Բեռնատարը լիցքավորված է եղել հենց պայթուցիկ սարքով։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։
Պայթյունի հարվածային ալիքի հետևանքով ցնցվել են նաև մոտակա տները, իսկ բնակավայրում էլեկտրամատակարարումն անջատվել է։
Տեղի իշխանությունները չեն բացառում ահաբեկչության վարկածը, սակայն փոքր-ինչ անսովոր մոտիվացիայով։ Ենթադրվում է, որ պայթյունը կազմակերպել են հանցավոր խմբավորումները՝ օգտվելով Կոլումբիայում տիրող խառը իրավիճակից։ Նրանց նպատակը, ըստ իրավապահների, կարող էր լինել ընդհանուր վախի մթնոլորտի տարածումը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակա...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...