Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդեսային բնապահպանական աղետ է սպառնում. նավթամթերքի արտահոսք է տեղի ունեցել

Օդեսային բնապահպանական աղետ է սպառնում: Նախօրեին կտրվել է «Դելֆի» նավթատարի խարիսխը, ինչի հետևանքով նավը կողաշրջվել է: Սկսվել է նավթամթերքի արտահոսք: Ջրում նավթի պարունակությունը գերազանցել է…

Օդեսային բնապահպանական աղետ է սպառնում: Նախօրեին կտրվել է «Դելֆի» նավթատարի խարիսխը, ինչի հետևանքով նավը կողաշրջվել է: Սկսվել է նավթամթերքի արտահոսք: Ջրում նավթի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանն ավելի քան 50 անգամ, չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե նավի ամբարներում նավթ կամ վառելիք չկա: Համաձայն ուկրաինական լրատվամիջոցների՝ նավն առնվազն մեկ օր մնացել է առանց կառավարման և էլեկտրաէներգիայի: Հայտնի է, որ նավի վրա եղել է անձնակազմի 3 անդամ: Նրանք երկար ժամանակ հրաժարվում էին լքել նավը: Փրկարարները նրանց տարհանել են ուժով: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250