Մահափորձ է կատարվել Վլադիմիր Գասպարյանի անվտանգության նախկին պետ Արշակ Հակոբյանի սանիկի՝ քրեական աշխարհում հայտնի «Պոտյոյի» նկատմամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը նախաքննություն է կատարելու նոյեմբերի 21-ին Երևանում հնչած կրակոցների փաստով, երբանհայտ անձը անհայտ զենքով կրակոցներ էր արձակել Տիգրան Մեծի 74 հասցեի ուղղությամբ և վնասել տան ապակին, իսկ դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 24 հատ կրակված պարկուճ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված տունը պատկանում է քրեական հեղինակություն Պետրոս Հարությունյանին, ով քրեական աշխարհում հայտնի է «Պոտյո» մականվամբ, իսկ նրա քավորը ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության նախկին պետ Արշակ Հակոբյանն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հավանաբար, կրակոցներն ուղղվել են հենց «Պոտյոյի» դեմ՝ մահափորձի նպատակով, սակայն այդ պահին նա տանը չի եղել, իսկ վնասված Toyota Corolla մակնիշի 33 XX 136 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում կան մեծ թվով տեղադրված տեսախցիկներ և իրավապահները կարող են դրանց միջոցով հայտնաբերել կրակոցներ արձակողին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...
Հայաստան մեկնող ավտոբուսը Լարսում կանգնեցվել է
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելվ...