«Լիդիան Արմենիա»-ն փաստաբանից պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Նազելի Վարդանյանի, պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել բնապահպան Թեհիմեն Ենոքյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Ընկերությունն ասում է, որ իրենց գործարար և բարի համբավին վնաս է հասցվել, թեև իմ գործով դատավորը նույնաբովանդակ հայցի շրջանակներում ընկերության վրա դրել է ապացուցման բեռ, թե ընկերությունն ունի՞ արդյոք գործարար և բարի hամբավ:
Տիկին Նազելի Վարդանյանի դեմ հայց են ներկայացրել հետևյալ հայտարարության համար.
«Ինչո՞ւ Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. Դա կաշառքի մի ձև է, ուրիշ տարբերակ չկա …»:
Ընկերությունը ցանկանում է, որ հրապարակային հերքվի այս տեղեկատվությունը: Նախադասությունը չունի կետադրական նշաններ «Դատալեքսում» մուտքագրված հայցի բովանդակության մեջ:
Զարմանալին այն է, որ գործը հետ է վերադարձվել, հետո կրկին ներկայացվել է դատարան: Սեպտեմբերի 25-ին եղել է առաջին նախնական դատական նիստը, իսկ հետո նշանակվել է դեկտեմբերի 2-ին ժամը 12-ին միանգամից դատաքննություն, սակայն տիկին Նազելի Վարդանյանը չի ծանուցվել այս գործի վերաբերյալ, առանց իրեն ծանուցելու անցել են միանգամից դատաքննության»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...