Բացահայտվեց մեքենաների հայելիների գողությունը
Նոյեմբերի 20-ին` ժամը 09.10-ը, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 19-ի ժամը 18-ից նոյեմբերի 20-ի ժամը 9.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» ավտոմեքենայի կողային հայելին՝ պատճառելով 50.000 դրամի վնաս:
Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հափշտակությունը կատարել է 40-ամյա մի տղամարդ, որը գողոնը պահում է Լուկաշին փողոցի տներից մեկում:
Զննությամբ հայտնաբերվել է գողոնը և այլ ավտոմեքենաների հայելիներ:
Նույն օրը՝ ժամը 18.20-ին, տղամարդը գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Հայտնել է նաև, որ Երևան քաղաքի տարածքում կայանված ավտոմեքենաներից կատարել է այլ գողություններ և գողության փորձեր ևս:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրա գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...
Հայաստան մեկնող ավտոբուսը Լարսում կանգնեցվել է
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելվ...