Այնտեղ նորմալ մարդ չի կարող գալ. ԵՊՀ դասախոսը` Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին
Շատ բացասական եմ գնահատում նախարարի պահվածքը, խոսում է՝ առանց դիմացինին լսելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը` անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և դասախոսների հանդիպմանը, ինչպես նաև հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծում տեղ գտած դրույթներին:
«Սաղաթելյան Ռիտան հարց է տալիս, թե արդյոք ունեն փաստեր, որ հայոց լեզվի մասնագետները թաթախված են կոռուպցիայի մեջ` ինչպես հայտարարում են, նախարարը պատասխանում է` Ձեր եղբոր տղայի կուսակցությանը մենք կուղարկենք արկղերով տվյալներ, ի՞նչ կապ ունի եղբայրը»,-ասաց նա և նախարարի պատասխաններն անլուրջ գնահատեց:
«Բոլոր մասնագետները վիրավորված են, որովհետև հարցը նենգափոխվում է, ստացվում է, որ մարդիկ իրենց տեղերի, ժամերի մասին են մտածում, մինչդեռ հայտնի է, որ այդ հայագիտական առարկաներն աշխարհայացք ձևավորող առարկաներ են, և դրանք պետք են ոչ միայն հայագետներին, այլ նաև առհասարակ բոլոր ուսանողներին»,-ասաց նա: Ինչ վերաբերում է նախարարի հրաժարականի պահանջին, ապա Ռուբեն Սաքապետոյանը նշեց, որ այդ հարցերն իրեն չեն հետաքրքրում, քանի որ քաղաքական հարցեր են: «Ես գիտեմ, որ եթե սույն պարոնին հեռացնեն, իր տեղը իր նման ուրիշն է գալու, այնտեղ նորմալ մարդ չի կարող գալ»,-ասաց նա և նկատեց, որ երբ մասնագետները խոսում են, ուշադրություն դարձնող չկա, և բոլոր մասնագետները հիասթափված են նախարարի մոտեցումներից:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...