Աշտարակի զինկոմիսարիատի մոտ Mercedes-ը կողաշրջվել է
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Դադումյան փողոցի վերջնամասում՝ Աշտարակի զինվորական կոմիսարիատի մոտ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 22-ամյա Արթուր Մալխասյանի վարած Mercedes E-320 մակնիշի 35 SA 449 համարանիշի և 27-ամյա Քնարիկ Ղազարյանի վարած Mercedes ML մակնիշի 17 RT 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes ML-ը կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ջոկատը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը...
Հայաստան մեկնող ավտոբուսը Լարսում կանգնեցվել է
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելվ...