ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ է նշանակվել այգու փոխտնօրենը
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել քաղաքապետին դեռևս շաբաթներ առաջ:
«Եվս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնել արդեն նախկին տնօրեն պարոն Խաչատրյանին՝ այս տարիների ընթացքում կատարած մեծածավալ աշխատանքի համար, որից անմասն չեն եղել աշխատակիցները: Ուզում եմ նշել նաև, որ նա իր մասնագիտական փորձով կշարունակի աջակցել այգուն: Մենք կարևորում ենք, որ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն այս աշխատակազմից է և որոշակի առումով տեղյակ է այգու խնդիրներին: Նաև վստահ ենք, որ մասնագետները կաջակցեն, որպեսզի անցումային այս շրջանում նոր խնդիրներ չլինեն»,-նշել է Տիգրան Վիրաբյանը՝ վստահեցնելով, որ Կենդանաբանական այգին շարունակելու է շարժվել նույն ճանապարհով:
Միաժամանակ փոխքաղաքապետն ընդգծել է, որ այգին այսօր ունի մի շարք առաջնային խնդիրներ, որոնք հաջորդ տարի արդեն պետք է լուծված լինեն: Մասնավորապես, խոսքը տարածքի ցանկապատման և այգու անվտանգության ապահովման մասին է: Քաղաքապետարանի օրակարգում է նաև այգու աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցը:
«Փոփոխությունները ժամանակի հրամայականն են, սակայն դա չի նշանակում, որ կտրուկ փոփոխություններ են սպասվում աշխատակիցների շրջանում: Այստեղ չեն կարող լինել միայն մարդիկ, որոնք զբաղվում են կենդանիների առք ու վաճառքով կամ ունեն այլ հետաքրքրություններ»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:
Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կառավարման ոլորտում իր փորձը կներդնի այգու զարգացման գործում:
Հանդիպումից հետո Տիգրան Վիրաբյանն աշխատակազմի ղեկավար կազմի հետ անցկացրել է առանձին խորհրդակցություն: Տեղեկացվել է, որ ձևավորվել է նեղ-մասնագիտական աշխատանքային խումբ, որը կաջակցի այգու աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:
Նշվել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում՝ փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը: Նա, մինչև այս, երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի Կենդանաբանական այգին: Համագործակցելով կենդանաբանական միջազգային մի շարք կառույցների հետ՝ Մեմարիանն ունի աշխատանքային մեծ փորձ:
Նմանատիպ հոդվածներ
Բաքու մեկնած 3 լրագրողներից մեկը Արտյոմ Երկանյանն էր. ինչ են տեսել ու լսել լրագրողներն այնտեղ (տեսանյութ)
Նոյեմբերի 17-21-ը հայ լրագրողների խումբ էր այցելել Ադրբեջան: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնացինք ու «գործ տվեցինք»․ Սերգեյ Դանիելյանը՝ երեկվա միջադեպի մասին
Դերասան Սերգեյ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր դերասան Արտյոմ Կարապետյանի հետ այցե...
ԱԺ պատգամավորները շախմատ են խաղում Հայրենիքի պաշտպանների հետ
Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչպես են Եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տպավորություն էր, որ ես էի պռոծիվ մտել»․ ահազանգ քաղաքացուց
Քաղաքացի Ազատ Մալխասյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, ներկայացնելով հանդիպակաց երթևեկելի գոտում ավտոմեքե...