Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին․ ներգրավվել է նաև ուղղաթիռ
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ փրկարարական ջոկատ:
Ժամը 09:30-ի սահմաններում որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ:
Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը:
Որոնողական աշխատանքների իրականացման ընթացքը գտնվում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական հսկողության ներքո:
Ժամը 09:53-ին փրկարարաներին հաջողվել է գտնել կորած քաղաքացիներին:
Ժամը 10:20-ին փրկարարները կորած քաղաքացիների հետ միասին ուղղաթիռով վայրէջք են կատարել ԱԻՆ շարահրապարակում:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...