Ես շատ ավելի հարուստ եմ, քան մարդիկ կարծում են. Թրամփը մանրամասնում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մինչ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններն իր ֆինանսական հաշվետվությունը հրապարակել: Այս մասին հայտնի է դառնում ԱՄՆ նախագահի Twitter-յան հրապարակումից:
Պետության ղեկավարը նման որոշումը բացատրել է «կախարդների շարունակական որսով», որն իր դեմ իրականացնում են «Նյու Յորքի դեմոկրատ դատախազները»:
Թրամփն ընդգծել է, որ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը ղեկավարում էր «Ռուսաստանի հետ Թրամփի թիմի՝ դավադրության մեջ մտնելու» վերաբերյալ հետաքննությունը, ուսումնասիրել է նախագահի ամբողջ ֆինանսները և հարկային փաստաթղթերը, սակայն «ոչինչ չի գտել»:
«Նման բան դեռ երբեք չէր պատահել նախկին նախագահների հետ: Այն, ինչ նրանք անում են, անօրինական է: Սակայն ես մաքուր եմ, և երբ ընտրություններից առաջ հրապարակեմ իմ ֆինանսական հաշվետվությունը (դա իմ որոշումն է), պարզ կդառնա, որ ես շատ ավելի հարուստ եմ, քան մարդիկ կարծում են, և դա լավ է»,-գրել է ԱՄՆ նախագահը Twitter-յան իր էջում:
Նոյեմբերի 8-ին Նյու Յորքի դատարանը վեճի կարգավորման շրջանակում պարտավորեցրել էր Դոնալդ Թրամփին ոչ առևտրային կազմակերպությունների խմբին 2 մլն դոլար վճարել: Դատական հայցը ներկայացվել էր հունիսի 14-ին՝ Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդի կողմից:
Դատախազի խոսքով` ավելի քան մեկ տասնամյակ նկատվել է «շարունակական անօրինական վարքագիծ, որը ներառում է Թրամփի նախագահական արշավի հետ ընդլայնված հակաօրինական քաղաքական համակարգում, Թրամփի անձնական և գործարար շահերը սպասարկող կրկնվող և կանխամտածված գործարքներ և ոչ առևտրային հիմնադրամների հիմնական իրավական պարտավորությունների խախտումներ»:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունեն...
Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք արված է. Նիկոլ Փաշինյան
330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ...