Դատարանը հրաժարվել է ընդունել Նավալնիի հիմնադրամի հայցն ընդդեմ Պուտինի
Մոսկվայի Տվերի դատարանը չի ընդունել ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի վարչական հայցն ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի: Այս մասին տեղեկացնում է meduza.io կայքը:
Դատարանի մամուլի խոսնակ Օլգա Բոնդարևան բացատրել է, որ Սահմանադրության համաձայն՝ ՌԴ նախագահին ուղղված պահանջները չեն կարող ընդունվել վարչական հայցի շրջանակում:
«Այսպիսով՝ վարչական հայցը ենթակա չէ ընդունման, քանի որ այն խախտում է ՌԴ տարածքում իշխանության բաժանման հիմնարար սկզբունքները»,- նշել են դատարանում:
«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ը նոյեմբերի 21-ին հայց էր ներկայացրել Պուտինի դեմ՝ կապված հիմնադրամի կողմից փողերի լվացման գործի հետ: Հիմնադրամի հիմնադիր Ալեքսանդր Նավալնիի խոսքով՝ հիմնադրամում Պուտինին են համարում քրեական հետապնդման կազմակերպիչը և պահանջում են նախագահի գործողություններն անօրինական ճանաչել:
Ավելի վաղ՝ 2017 թվականին, Նավալնին հայց էր ներկայացրել Պուտինի դեմ՝ մարզային իշխանությունների կողմից բողոքի ակցիաներն արտոնելուց հրաժարվելու պատճառով: Տվերի դատարանը մերժել էր ընդունել հայցը:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունեն...
Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք արված է. Նիկոլ Փաշինյան
330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ...