Մահացել է Հայոց եղեռնը վերապրած Գույնա Մարկոսյանը
Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած, մազապուրծ եղած և Հայաստանում ապրող փոքրաթիվ մարդկանցից ևս մեկը։ 109 տարեկանում կյանքից հեռացել է Գույնա Մարկոսյանը, տեղեկանում ենք Shantnews.am-ից։ Նա ծնունդով Կարսից էր, ընտանիքի հետ Արևելյան Հայաստան էր տեղափոխվել 1915 թվականին։
Կենդանության օրոք ծեր կինը պատմել էր, որ 1915-ին ընտանիքը որոշել է տեղափոխվել՝ Թուրքիայում կոտորածից խուսափելու համար։ Մակույկով անցել են Ախուրյան գետն ու գաղթել Արևելյան Հայաստան։ Իրենց խմբի անդամների մի մասը խեղդվել է հենց Ախուրյանի ջրերում։
Հետո Գույնան (նախկինում՝ Նազարեթյան, ապա ամուսնու ազգանունով՝ Մարկոսյան) այլ երեխաների հետ հայտնվել է Գյումրիի որբանոցում։ Դրանից հետո էլ ամուսնացել է ու ապրել Արագածոտնի Թաթուլ գյուղում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...