Հասարակություն

Հայկ Մարությանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկում է Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու գաղափարը

Հայկ Մարությանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկում է  Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու գաղափարը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի…

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 

Շնորհավորելով հյուրին ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Երևանի քաղաքապետը կարևորել է նաև փոխադարձ այցելություններն ու քաղաքների միջև փորձի փոխանակման ծրագրերը:

Իր հերթին, դեսպան Կիշան Դան Դեվալն, ընդգծելով հայ-հնդկական հարաբերությունների հարուստ պատմությունը, առաջարկել է կոնկրետ ուղղություններով խորացնել հարաբերությունները Հնդկաստանի՝ հատկապես հայաշատ և հայկական ժառանգություն ունեցող քաղաքներում:

Զրուցակիցները քննարկել են նաև Երևանում Հնդկաստանի ազգային հերոս Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու գաղափարը:

Նմանատիպ հոդվածներ

ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում

Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ  պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250