Քաղաքականություն
Բուժմանս ավարտից հետո կվերադառնամ Հայաստան․ Սուրիկ Խաչատրյան
WRed
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ տեղյակ է եղել իր նկատմամբ կալանավորման որոշման մասին և փաստաբանի միջոցով փաստաթղթեր է ուղարկել այն մասին, որ բուժվում է արտերկրում։
«Նաև ներկայացվել է բժիշկների կողմից տրամադրված մոտավոր ժամկետ՝ բուժմանս ավարտի մասին, ինչից հետո կվերադառնամ Հայաստան», – ասել է Խաչատրյանը:
Նախկին մարզպետը խոսել է նաև իրեն ուղղված՝ կեղծ աճուրդ կազմակերպելու մասին մեղադրանքին և հայտարարել, որ իր համար զարմանալի է այդ ամենը։ Խաչատրյանը հույս է հայտնել, որ արդար նախաքննությունը կպարզի ամեն ինչ։
«Հետաքրիր է, թե այդ անձինք ինչի՞ դիմաց են իմ դեմ ցուցմունքներ տվել, ի՞նչ գնով են ցուցմունքներ ներկայացրել», – ասել է Խաչատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
WRed
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
WRed
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
WRed
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
WRed