Շվեդիան դադարեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով քննությունը

Շվեդիայի դատախազությունը որոշել է դադարեցնել WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հարուցված բռնաբարության և սեռական ոտնձգությունների մասին քրեական գործով քննությունը, տեղեկանում ենք WikiLeaks-ի թվիթերյան էջից:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի դատարանը որոշել է Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողնել կալանքի տակ, իսկ նրա՝ ԱՄՆ-ին արտահանձնելու մասին հաջորդ տեխնիկական լսումները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին և 19-ին:

 

Հիշեցնենք, որ 2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:

 

2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել:

Քաղաքականություն