ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք ԼԳԲՏ ակտիվիստ եք. Սամսոնյանը` Փաշինյանին
Ինչքան էլ Ձեր ԼԳԲՏ ակտիվիստի կերպարով փորձեք ԼԳԲՏ-ին փաթաթել Հայաստանի վզին և դա Հայաստանում սովորական երևույթ դարձնել, ասեմ, որ դա չի ստացվի: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ ինքը ցանկանում է ցույց տալ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼԳԲՏ ակտիվիստ է և ԼԳԲՏ կառավարության առաջնորդ:
Նարեկ Սամսոնյանն ասաց, որ առանձնացրել է մի քանի փաստարկներ, որոնք ապացուցում են, որ վարչապետը ստում է: «Նիկոլը խոսում է ամեն ինչից, բայց ոչինչից կոնկրետ չի խոսում: Վերջին տարում Փաշինյանի միակ կոնկրետ դիրքորոշումը եղել է այն, որ երեկ ասաց՝ Մել Դալուզյանն իր անձնական երաշխավորության ներքո է գործում»,- ասաց նա:
«Հայաստանում ԼԳԲՏ-ի քարոզն այդքան էլ Ձեր սրտով չէր, նույնիսկ Վիգեն Սարգսյանին ԼԳԲՏ ակտիվիստ որակեցիք, պարզվեց՝ Դուք ԱԺ-ից coming out (խոստովանել սեռական կողմնորոշման մասին – անգլ.) արեցիք այն հայտարարությամբ, որ Մել Դալուզյանը Ձեր անձնական երաշխավորության տակ է: Վերջապես հիմնավորեցիք քաղաքացիների այն կարծիքները, որ դուք ԼԳԲՏ ակտիվիստ եք»,- ասաց Սամսոնյանը:
Մանրամասները` տեսանյութում.
Նմանատիպ հոդվածներ
Եկա Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահի ընդունելությանը. Փաշինյան (տեսանյութ)
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Եկա...
ՈՒՂԻՂ․ Վարչապետը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին
Հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ժամանեց Վայք
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որն աշխատանքային այցով Գորիսում էր, ներկա պահին գտնվում է Վայքում:Վարչապետին ուղեկցու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունի ԲԿ-ում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն
Էրեբունի Բժշկական կենտրոնում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն:Բացմանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկ...