Պատգամավորների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստով հարուցված քրեական գործերը կասեցվել են
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանի եւ Սոֆյա Հովսեփյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը կասեցվել են: Այս մասին Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քրեական գործերը կասեցվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որին պետք է ներգրավել որպես մեղադրյալ:
Հիշեցնենք, որ նշված քրեական գործերը հարուցվել էին 2019 թվականի ապրիլ ամսին: Գայանե Աբրահամյանին հասցեին սպառնալիքներ էին հնչել «Robert Avagian» անունով հանդես եկող օգտատիրոջ կողմից, իսկ Սոֆյա Հովսեփյանի հասցեին՝ «Maralik Qaxaq» անունով հանդես եկող օգտատիրոջ։ Փաստի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել էր երկու քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 137-րդ հոդվածի հատկանիշներով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը)։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...