Մարինա Խաչատրյանը դատի է տվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին
Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դատի է տվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Խաչատրյանը պահանջում է պաշտպանել պատիվն ու արժանապատվությունը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից եւ վիրավորանքից:
Հայցը ներկայացվել է նոյեմբերի 6-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին:
Խաչատրյանի ներկայացուցիչ Պավլիկ Փոլադյանը մեր զրույցում ասաց, որ բացի վերը նշվածից, նաեւ բարոյական վնասի փոխհատուցում են պահանջելու: Փաստաբանը, սակայն, այդպես էլ չմանրամասնեց, թե Սաֆարյանի կոնկրետ որ հայտարարություններն է իր վստահորդը դիտել որպես զրպարտություն:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը մեր զրույցում ասաց, որ չգիտի, թե ինչից է վիրավորվել Խաչատրյանը. «Եթե նա վատ զգար, ՀՀԿ-ի դեմ կդիմեր, երբ իր կրծքերին ձեռք տվեցին, Գոռ Վարդանյանի դեմ կդիմեր: Ինչի՞ց է վիրավորվել»:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...