Երեկվանից նախարարը ետամուտքով է երթևեկում, ԿԳՄՍ նախարարին չի սազում. ակցիայի մասնակից
Հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաները բուհերի պարտադիր ուսումնական ծրագրից հանելու դեմ բողոքող ՀՅԴ ԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդաներն ու որոշ ուսանողներ գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց և այսօր առավոտից վերսկսել բողոքի ակցիաները:
«Նախարարությունից ոչ մի արձագանք չի եղել, ոչ մեկի հետ չենք հանդիպել: Նստացույցը իր բնականոն ընթացքով շարունակվում է: Օրվա ընթացքում կունենանք իրազեկող երթեր մեր շարժման մասին՝ մարդկանց ավելի իրազեկելու», - լրագրողներին ասաց բողոքի ակցիային միացած ՀՅԴ ԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանը:
Հարցին՝ արդյոք այս պահին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նախարարություն է, Գևորգյանն ասաց.
«Երեկվանից ետամուտքով է երթևեկում: Իր խնդիրն է, կարող է տենց թաքնված ման գալ, բայց չեմ կարծում, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարին այդ տեսակը սազում է: Շատ նախարարներ ենք տեսել, որոնք չէին պատրաստվում հրաժարական տալ, բայց ժողովրդի ճնշման տակ հրաժարական են տվել, այնպես որ՝ թող նախարարն իրեն վեր չդասի»:
Հիշեցնենք՝ արդեն երկու օր է, ինչ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել՝ բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման հետ կապված: Նրանց են միացել նաև այլ բուհերի ուսանողներ:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...