ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1000 ընտանիքի փողը տալիս ենք, կովը տալիս ենք, կերը տալիս ենք, հաղթահարեք ձեր աղքատությունը. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդադարձել է աղքատությունը հաղթահարելու այլընտրանքային տարբերակների ստեղծմանը:
«Մենք 1000 ընտանիքի փողը տալիս ենք, անասունը տալիս ենք, կերը տալիս ենք, էն ականջի դրոշմելու բանը տալիս ենք, խորհրդատվությունը տալիս ենք … էս ամեն ինչը տալիս ենք ու ասում ենք, որ մենք սա ձեզ տալիս ենք, որպեսզի դուք ձեր աշխատանքով հաղթահարեք ձեր աղքատությունը»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսքը նիստի ընթացքում ընդունված որոշման մասին է, որով այդ աղքատ ընտանիքների համար հնարավորություններ են ստեղծվելու աղքատությունից դուրս գալու համար։ Այդ ծրագրի համար պետբյուջեից ծախսվելու է 615 միլիոն դրամ։
«Մենք ասում ենք ու շատ հստակ ուղերձ ենք հղում մեր հանրությանը, որ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի», – ասաց Փաշինյանը։
Նա նաև նկատեց, որ դեռ շարունակում է լինել այն պատկերացումը, որ պետք է լինեն ինչ-որ մարդիկ՝ իշխանությանը կցված, որ անցնեն ու փողեր բաժանեն, բրինձ ու ձեթ բաժանեն: «Էդ ձեթը բաժանվում էր ոչ թե մարդկանց աղքատությունը բարելավելու համար, այլ՝ աղքատության մեջ պահելու համար, որ հաջորդ ընտրություններում այդ նույն մարդկանց ձեթով ու բրնձով տանեն ընտրատեղամաս ու քվեարկել տան, էս պատմությունն ավարտված է Հայաստանում»,-ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ սրբի տեղ մի դրեք․ Մնացականյանի պատասխանը ադրբեջանցի պատգամավորին
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցեց Շվեդիայի Մ...
ՈՒՂԻՂ․ Կառավարության շենքի ներսում նիստ է, դրսում` բողոքի ակցիա
Մեկնարկել է Կառավարության նիստը` օրակարգում է Ղրղզստանի հետ եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունի ԲԿ-ում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն
Էրեբունի Բժշկական կենտրոնում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն:Բացմանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ժամանեց Վայք
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որն աշխատանքային այցով Գորիսում էր, ներկա պահին գտնվում է Վայքում:Վարչապետին ուղեկցու...