Մարդիկ վարկեր են վերցրել, որ մեքենա գնեն, մյուս տարի էլ թանկ վաճառեն. Հայկ Սարգսյան
Քաղաքացիները շրջանառու միջոցները հատկացրել են կամ մեծ վարկեր են վերցրել, որ մինչև տարեվերջ մեքենա գնեն, որպեսզի դրանք մյուս տարի կարողանան թանկ գնով վաճառել։ Ազգային ժողովում այս մասին հիշեցրեց իմքայլական Հայկ Սարգսյանը, երբ քննարկվում էր մեքենաների ներմուծումների համար ևս 3-5 տարի հարկային արտոնություն սահմանելը։
«Հիմա խաղի կանոնները էլի փոխում ենք էս պահին, այսինքն՝ վերջին պահին, սա անարդար է ստացվում, որովհետև մարդիկ հաշվարկել են, որ հունվարի 1-ից հետո էլ որևէ մեկը չի կարողանալու էժան մաքսազերծել և դրա համար իրենց տները գրավադրել են»,- ասաց Սարգսյանը։
Իսկ քննարկվող նախագիծն այն մասին է, որ որպեսզի ներկրումների ծավալի կտրուկ անկում չլինի, արտոնություններ սահմանվել ընկերությունների համար, որոնք ներմուծում են արտասահմանյան օգտագործված մեքենաներ։ Դա նաև հնարավոր է՝ անկախ ԵԱՏՄ կարգավորումներից։
Սարգսյանի խոսքերով՝ այս կարգավորման հետևանքով ընկերությունները կարողանալու են արտոնյալ էժան գնով մեքենաներ ներկրել։ Իսկ քաղաքացիները, որոնք նախապես ներկրել են, անբարենպաստ մրցակցային պայմաններում են հայտնվում։
«Ստացվում է՝ իրենց մենք քաշում ենք։ Ես անթույլատրելի եմ սա համարում»,- ասաց Սարգսյանը։
ԼՀԿ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն ասաց, որ մասամբ կիսում է մտահոգությունը, բայց եթե ցանկանում են, կարող են որոշակիորեն հետաձգել այս կանոնների փոփոխությունները։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...