«Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիան ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգ է
«Հրապարակ» թերթը գրում է
Անցած շաբաթ ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի մասին փակ քննարկումից հետո հարցը շոշափվել է նաեւ նախօրեին տեղի ունեցած ՔՊ նիստում, որին մասնակցել է նաեւ վարչապետը։ Պատգամավորների մի մասը կոնվենցիայի տակ «ոչ անկեղծ», «քողարկված» նպատակներ է տեսել, Փաշինյանն առաջարկել է ծավալուն քննարկում կազմակերպել այն ժամանակ, երբ բոլորը կարդան կոնվենցիան։ Իշխող ուժի մեր աղբյուրները պնդում են, որ սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանության հարցն այս դեպքում չարյաց փոքրագույնն է։
Բանն այն է, որ կոնվենցիայում սեւով սպիտակի վրա գրված է, որ այն վավերացնելու դեպքում Հայաստանը պարտավոր է ապաստան տալ բոլոր նրանց, ովքեր որպես բռնության «զոհ» կներկայանան եւ կդիմեն մեր պետությանը, դիցուք՝ Իրանից, Ադրբեջանից, այլ երկրներից, որտեղ փոքրամասնությունները հալածվում են։ «Իսկ դա ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգ է»,- ասաց մեր աղբյուրը։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...