«Հրապարակ». ԵՊՀ ուսանողները դասադուլ կանեն նախարարության օրինագծի դեմ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անելու՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ։ ԵՊՀ-ում չբացառեցին, որ դասադուլին գործադուլով կմիանան նաեւ դասախոսները, որոնցից մի քանիսն ակցիայի կազմակերպիչների շարքում են։ Հիշեցնենք, որ կրթության նախարարությունը որոշել է, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու:
Սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի: Օրինագծի նախնական քննարկումները բուհերում մեծ դիմադրություն են առաջացրել, իսկ երբ սկսվեն հանրային բաց քննարկումները, հայտնի չէ, թե ինչ կկատարվի։ Հատկապես մեծ դժգոհություն է կուտակվել ոչ մասնագիտական բուհերի հայոց լեզվի եւ պատմության ամբիոններում, որոնք, ըստ ամենայնի, կփակվեն, եւ մարդիկ գործազուրկ կդառնան։ Նրանց հատկապես զայրացրել է նախարարի հայտարարությունը, թե ընդամենը մի 300 մարդու մասին է խոսքը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...